Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Արմավիան» օֆշորից, կամ մեր քրեաօլիգարխիկ տնտեսության փոքրացված մոդելը. մամուլ

Վերջին օրերին մեր երկրի տնտեսական կյանքում տեղի ունեցող ամենակարևոր թեման «Արմավիայի» շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են, գրում է «Հայկական ժամանակը»:

Ինքն իր սնանկացման գործընթացն է սկսել երկրի ազգային ավիափոխադրողը: Անսպասելիորեն դադարեցրել է իր չվերթները մի ավիաընկերություն, որը զբաղեցնում է երկրի ավիափոխադրումների շուկայի առնվազն կեսը: Եթե որևէ այլ երկրում նման բան տեղի ունենար, ապա ամենաքիչը, որ կլիներ այդ երկրում, կառավարությունը արտահերթ նիստ կգումարեր: Իսկ կառավարության երեկվա հերթական նիստում «Արմավիա» բառն անգամ չհնչեց: Իբր ոչինչ տեղի չի ունեցել, իբր ամեն ինչ կարգին է: Իրականում, սակայն, տեղի է ունենում սահմռկեցուցիչ իրադարձություն: Խնդիրն այն է, որ «Արմավիան» սովորական ընկերություն չէ: Նրա սնանկացման դեպքում, ամենայն հավանականությամբ, կվճարի պետությունը, այսինքն մենք՝ հարկատուներս: Այս ընկերության միակ թանկարժեք կապիտալը իր ունեցած թռիչքների իրավունքն է, որը հսկայական գումար արժե, և որը նա ստացել է անվճար: Հիմա գլխավոր հարցն այն է՝ «Արմավիայի» պարտատերերին պարտքերի դիմաց այդ իրավունքը կփոխանցվի, թե ոչ: Եթե փոխանցվեց, նշանակում է, որ «Արմավիայի» սնանկացման համար վճարեցին հարկատուները:

Իսկ որքան պարտք ունի «Արմավիան»: Այդ հարցի պատասխանը գիտի թերևս միայն «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատերը՝ Միխայիլ Բաղդասարովը: «Միկա Լիմիթեդը» «Արմավիայի» սեփականատերն է: Ըստ որոշ տեղեկությունների՝ «Արմավիայի» ամբողջ պարտքը 30 միլիոն դոլար է: Ըստ այլ տեղեկությունների՝ ավելի քան 50 միլիոն դոլար: Ռուսական «Կոմերսանտը» փորձել է հաշվել «Արմավիայի» պարտքերը ու ստացվել է հետևյալ պատկերը՝ 5 միլիոն դոլար պարտք է «Զվարթնոց» օդանավակայանին, 22 միլիոն՝ «ՎՏԲ» բանկին, 1.5 միլիոնը՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանին…: Օր չի անցնում, որ աշխարհի տարբեր ծայրերից չհայտնվեն նոր պարտատերեր: Երեկ հայտնի դարձավ, որ «Արմավիային» դատի է տալու ռուսական «Սուխոյ» ընկերությունը և պահանջելու է իր պարտքը՝ 1.3 միլիոն դոլար: Թե վաղը ինչ պարտատեր կհայտնվի ու որքան գումար կպահանջի «Արմավիայից», հայտնի չէ:

Եվ ուրեմն, ինչ է տեղի ունենում «Արմավիայի» շուրջ: Այս ընկերությունը, եթե ուշադիր նայենք, մեր քրեաօլիգարխիկ տնտեսության փոքրացված մոդելն է: Սկսենք նրանից, որ «Արմավիայի» սեփականատեր «Միկա Լիմիթեդ»-ը գրանցված է Ջերսի կղզում, որը նույնիսկ ՀՀ կառավարության որոշմամբ ճանաչված է որպես օֆշորային գոտի: Եվ 10 տարի մեր ավիափոխադրումների շուկայի կեսը վերահսկել է օֆշորային գոտում գտնվող մի ընկերություն: Ինչպիսին է «Արմավիայի» ֆինանսական վիճակը, նույնպես հայտնի չէ: Ավիափոխադրումների շուկայի կեսը վերահսկող այս ընկերությունը հաշվետվություններ չի հրապարակել: Ինչ պայմաններով է նա տիրապետում ավիաթռիչքների իրավունքներին, ինչպիսի պատասխանատվություն է կրում չվերթները դադարեցնելու համար, ուղևորներին ինչ կարգով պետք է փոխհատուցի… այս հարցերը նույնպես պատասխան չունեն, քանի որ կառավարությունը 2003 թվականին «Արմավիան» արծաթե սկուտեղի վրա Միխայիլ Բաղդասարովին փոխանցելու մասին պայմանագիրը գաղտնի է պահում՝ դա «առևտրային գաղտնիք է»:

Մի խոսքով՝ բազմաթիվ անհայտներով մի մեծ հավասարում: Որպեսզի ավելի պատկերավոր դառնա, թե ինչ ընկերության հետ գործ ունենք, բերենք մի քանի ցուցանիշ: 2012 թ. «Արմավիան» ՀՀ պետական բյուջե է վճարել խղճուկ 286 միլիոն դրամ, կամ մոտ 800 հազար դոլար: Եթե համարենք, որ «Արմավիան» տարեկան սպասարկում է 750 հազար ուղևորի և յուրաքանչյուր տոմսը վաճառում ընդամենը 300 դոլարով, ապա «Արմավիան» տոմսերի վաճառքից տարեկան ստանում է մոտ 225 միլիոն դոլարի հասույթ: Դա մեր պետական բյուջեի՝ մոտ 10 տոկոսն է: Եվ ահա 225 միլիոն դոլարի հասույթից՝ 800 հազար դոլարի հարկ: Սա ամբողջ հասույթի նույնիսկ 0.4 տոկոսն էլ չի կազմում: Շա՞տ է սա, թե քիչ: Բիզնեսի «սպիտակ դաշտում» գործող ցանկացած գործարար իր հաշվապահական փաստաթղթերը եթե ուսումնասիրի՝ կտեսնի, որ ինքը պետբյուջե է վճարել իր ընդհանուր հասույթի մոտ 8 տոկոսը:

Իսկ ընդհանրապես չի կարելի բացառել, որ «Արմավիան» գնում է արհեստական սնանկացման: Բայց սա արդեն բոլորովին այլ թեմա է: Արհեստական սնանկացումը քրեական հանցագործություն է: Նորմալ երկրներում սա համարվում է տնտեսական բնույթի ամենածանր հանցագործությունը, որի համար դատարանները գործարարների «կաշին քերթում են»: Բայց հուսանք, որ շուտով Սերժ Սարգսյանը մի հատ էլ ասուլիս կհրավիրի ու կասի, որ իր վաղեմի բարեկամ Միկա Բաղդասարովի մոտ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»: Իսկ դատախազությունն էլ «Արմավիայի» սնանկացման մեջ հանցակազմ չի տեսնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում