Tuesday, 30 06 2026
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան

Ծառուկյանի գործարանի մոտ 28-ամյա խաղողագործ է մահացել. ո՞ւմ խղճին է մնալու երիտասարդի մահը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Արարատի և Արմավիրի մարզի խաղողագործները դարձյալ փակել էին ավտոմայրուղին: Բանն այն է, որ չնայած պետական պաշտոնյաների այցերին՝ իրականում բոլոր գործարանները՝ ներառյալ Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը, անհեթեթ պատճառաբանություններով, թե «եթե մի ողկույզի վրա փչացած հատիկներ կան, ողջ բերքը չենք ընդունի», հրաժարվում են մթերել խաղողը: Խաղողով բարձված բեռնատարները մեկ շաբաթից ավել է՝ կանգնած են գործարանի մերձակայքում, սակայն մթերում չկա ու չկա:

Երբ երեկ լրատվամիջոցները աղմուկ բարձրացրին, անմիջապես գյուղացիների մոտ գնացին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, էլի Գագիկ Ծառուկյանը, Արարատի մարզպետը ու նորից խոստումներ տվեցին:

Միայն ուշ երեկոյան տեղեկացանք, որ Ծառուկյանի գործարանում առանց «անուն դնելու» սկսել են մթերել խաղողը:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի» Մասիսի մասնաճյուղի մոտ երեք օր
առաջ խաղողի մթերմանը սպասելիս, հանկարծամահ է եղել 28-ամյա մի երիտասարդ խաղողագործ: «Հոկտեմբերի 4-ին՝ երեկոյան ժամը 18-ի սահմաններում, ես եկա, ինքն էլ մոտեցավ ծառերին, որ ներս մտնի, չէին թողել… ընկավ ու մահացավ: Ամենացավալին այն է, որ խաղողն ընդամենը 3 տոննա կլիներ, եթե հայ լինեին, հարգող, պատվող, ապա այդ մարդու խաղողը կտանեին կհանձնեին, մի քանի կոպեկ փողը կտային՝ թաղման արարողությունը կազմակերպելու համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Աղաս Ստեփանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հանկարծամահ եղած քաղաքացին Հայկ Բարսեղյանն է՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ: Երեկ տեղի է ունեցել երիտասարդի հոգեհանգստի արարողությունը: Ոսկետափ համայնքի ղեկավար Սարգիս Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նա. «Տրոմբ է ունեցել, որը բացվել է: Երկու երեխա ուներ, աշխատող տղա էր: Հայրը դերձակ էր: Խելացի տղա էր… ափսոս»: Իսկ ո՞ւմ խղճին է մնալու այս երիտասարդի մահը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում