ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ միջուկային զենքի մասին իր հայտարարություններում Հյուսիսային Կորեան չափազանց հեռուն է գնացել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նա անհանգստացած է, որ Կորեական թերակղզում հակամարտության մեջ ներգրավված կողմերի միջև ցանկացած թյուրըմբռնում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Պան Գի Մունը կոչ է արել բոլոր կողմերին միավորել ջանքերը՝ իրադրությունը մեղամացնելու համար:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ թույլատրել է զինվորականներին հրթիռային հարված հասցնել ԱՄՆ-ին, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառմամբ:
Հարավային Կորեայի հայտարարությամբ՝ Հյուսիսային Կորեան «զգալի հեռահարությամբ» հրթիռներ է տեղակայել արևելյան ափին:











































