Այսօրվանից արգելված է «Վերնիսաժի» ուղղությամբ Հանրապետության փողոցից դեպի Հանրապետության հրապարակ ընկած հատվածում առևտուր անելը:
Արդյունքում անգործ է մնացել շուրջ 500 մարդ: Այսօր մի խումբ ոստիկաններ և թաղապետարանի աշխատակիցներ` փոխթաղապետ Գևորգ Խանդիկյանի ղեկավարությամբ, շրջում էին տարածքում և հեռացնում տարածքից բոլոր նրանց, ովքեր փորձում էին խախտել թաղապետարանի որոշումը:
Գևորգ խանդիկյանի խոսքով, առևտրականների հետ հանդիպում է պլանավորված հաջորդ շաբաթ առավոտյան, այդ օրը կորոշվի անգործ մնացած առևտրականների ճակատագիրը:









































