Ամուսինը երկար ժամանակ ընկերների հետ անցկացնում է փաբում, իսկ կինն օրեր շարունակ կանգնում է գազօջախի մոտ. այդ չափորոշիչները վաղուց խախտել են ժամանակակից աղջիկները: Մասնագետներն անհանգստացած են. ժամանակակից կանայք ավելի հաճախ են դիմում «բաժակի» օգնությանը:
Հայտնի իրավաբան Ամանդա Մաքքալիսթը նշել է, որ մեր օրերում ամուսնալուծությունների գրեթե կեսը կանանց հարբեցողության պատճառով է տեղի ունենում: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, աղջիկները, ֆիլմերում անընդհատ տեսնելով, որ գլխավոր հերոսուհիները սթրեսը հանում են ալկոհոլի միջոցով, կրկնօրինակում են անկախ ու հաջողակ կանանց:
Իրավաբանը նշել է, որ տղամարդիկ հաճախ են ամաչում, որ իրենց կանայք չարաշահում են ալկոհոլը և ամուսնալուծության փաստաթղթերում նշում են, որ նրանք տնային աշխատանքներ չեն կատարում:










































