Այսօր Պռոշյան գյուղում տեղի ունեցավ սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հոգեհանգստյան արարողությունը:
Ներկա էին հասարակական, քաղաքական գործիչներ և բազմաթիվ քաղաքացիներ:
«Առաջին լրատվական»-ի թղղթակիցը զրուցել է հոգեհանգստյան արարողությանը ներկա գյուղացիների և Հրաչ Մուրադյանի ընկերների հետ` սպանության հնարավոր պատճառների և վարկածների մասին:
Նշենք, որ ապրիլի 2-ի առավոտյան, աշխատավայրի դիմաց հայտնաբերվել էր Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի դին: Հ. Մուրադյանը մահացել էր գլխին աջ քունքի հատվածից 1,5 սմ վերև ստացած հրազենային վնասվածքից: Աբովյանի դիահերձարանում Հրաչ Մուրադյանի աջ քունքի շրջանից դուրս է բերվել ՏՈԶ տեսակի գնդակ, ինչը հիմք է տալիս քննչական խմբին, որ գյուղապետի վրա կրակել են ՏՈԶ տեսակի հրազենով: Հրաչ Մուրադյանի սպանության առիթով քրեական գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` դիտավորյալ սպանություն, և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահել, հատկանիշներով:
Մանրամասները՝ տեսանյութում:









































