Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Հալեպում հայ աղջիկների բռնաբարության մասին տեղեկություն չկա

Սիրիայում կառավարական ուժերի և ազատ բանակայինների միջև շուրջ երկու տարի շարունակվող բախումները մոտեցել են քրիստոնյաներով բնակեցված և հայաշատ մի շարք թաղամասերի: Վերջին օրերի ընթացքում բավականին վտանգավոր մարտեր են ծավալվել քրիստոնյաներով բնակեցված թաղամասերի հարևանությամբ գտնվող քրդաբնակ Շեյխ Մախսուդ շրջանում: Այս թաղամասերում բախումներից, առևանգումներից, գողություններից բացի՝ ակտիվորեն շրջանառվում են լուրեր քրիստոնյա աղջիկներին բռնաբարելու մասին: Այս լուրը տագնապ է առաջացրել համացանցի հայ օգտատերերի շրջանում, որոնք անհանգստանում են իրենց հայրենակիցների ճակատագրով: Կրկնակի տագնապ է առաջացրել համացանցում հայտնված անանուն հայտարարությունը, որը հաստատում է այդ բռնաբարությունների փաստը:

«Առաջին լրատվական»-ն այս լուրերի հավաստիությունը փորձեց պարզել Հալեպի Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանի հետ: Նա նշեց, որ իրեն ևս հասել են նման տեղեկություններ: Սակայն նա ցանկացավ ընդգծել, որ պաշտոնապես Հալեպի հայ համայնքում որևէ նման դեպք չի գրանցվել:

«Պաշտոնական որևէ տեղեկանք չկա, որ համայնքի զավակներից մեկը նման դեպքի է ենթարկվել, թեև ես անձնապես տարօրինակ և ոչ էլ անբնական եմ համարում դա: Պատմության մեջ շատ տեղերում թոհուբոհի առիթը մարդիկ օգտագործում են, բայց դեռ չի արձանագրվել նման դեպք: Եթե հայ համայնքի զավակներից որևէ մեկին մի բան լիներ, մենք կիմանայինք այդ մասին: Եթե այդ մասին լուրեր են տարածվում, ապա թող փաստեր ներկայացնեն, որպեսզի մենք հարկ եղած ստուգումներն իրականացնենք»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ անանուն հայտարարության մեծ նշված էր. «Աշխարհի ողջ մարդկությանը. ստորև տեղեկացնում ենք՝ լի զայրույթով և կսկիծով, որ, Սիրիայում քրիստոնյա աղջիկների բռնաբարության մասին լուրերը, երեք անգամ Ալլահի անունը տալով (Ալլահը մեծ է), դժբախտաբար, ճիշտ են: Մենք հաստատում ենք լուրերը, սակայն չգիտենք տուժածների իրական թիվը: Մենք չենք ուզում թշնամություն և չենք ուզում նաև, որ մարդկանց սպանեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում