Facebook-ը ֆրանսիական Eutelsat ընկերության հետ կզբաղվի արբանյակների օգնությամբ Աֆրիկայում համացանցը հասանելի դարձնելու գործով՝ տեղեկացնում է Euractive-ը:
Երկար տարիների բանակցություններից հետո ընկերությունները համաձայնության են եկել: Արբանյակային կապերով զբաղվող Spacecom ընկերության հետ գործակցելով՝ ընկերությունները կթողարկեն AMOS-6 արբանյակներ, որոնց օգնությամբ Սահարայի հարավում գտնվող աֆրիկյան երկրներում հասանելի կլինի համացանցը:
Նախագիծը նախատեսվում է իրականացնել 2016 թ. երկրորդ կեսին:











































