Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող Տիերի Անրին մեկնաբանել է թիմի հաղթանակն Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում։ «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը։
«Կարծում եմ՝ «Արսենալ»-ն այս մրցաշրջանում պետք է Անգլիայի չեմպիոն դառնա։ Թիմը պետք է անի դա։
Չգիտեմ՝ «Արսենալ»-ը կունենա չեմպիոն դառնալու ավելի լավ հնարավորություն, քան այս տարի։ Սա հիանալի հնարավորություն է»,- հայտարարել է Անրին։










































