Համակարգչային խաղեր մշակող Valve ընկերության աշխատակից Չենդլեր Մերչն իր ընկերուհուն՝ Քելլի Թորթորիսին ամուսնության առաջարկություն է արել վիրտուալ իրականության օգնությամբ: Այս մասին գրում է The Verge-ը:
Այդ օրը Թորթորիսը նայել է Valve-ի շտաբ-բնակարանն ԱՄՆ Բելվյու քաղաքում: VR-սաղավարտի միջոցով նա ծանոթացել է համալրված իրականության ոլորտում նորագույն տեխնոլոգիաներին՝ նկարել է կրակով, հիացել է Ալպերով, զբոսնել է խորտակված նավում:
Պարբերականը նշում է, որ այդ պահերից մեկում Թորթորիսը մատանի է նկատել ու բռնել է այն: Երբ նա հանել է վիրտուալ իրականության սաղավարտը, զարդը մնացել է ձեռքին և պարզվել է՝ այն «լիովին իրական է»:
Պարզվել է՝ նրա սիրելին հատուկ վերահսկիչներով մատանու վիրտուալ կերպարը միացրել է իրականին: The Verge-ը նշում է, որ Թորթորիսն անմիջապես ընդունել է իր սիրելիի ամուսնության առաջարկությունը:









































