Wednesday, 01 07 2026
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել

Կենսաբանները բույսերին կսովորեցնեն գիշատիչների օգնությամբ պաշտպանվել վնասատուներից

Եվրոպայի և Մեքսիկայի գիտնականները նախատեսում են «սովորեցնել» մշակաբույսերին ինքնուրույն պայքարել փտախտի և այլ վնասատուների դեմ հատուկ ֆերոմոնների օգնությամբ, որոնք «առաջ կբերեն պաշտպանական ռեակցիա» զատիկների և այլ գիշատիչ միջատների օգնությամբ: Այս մասին հաղորդում է Trends in Plant Science պարբերականը: «Շատ վայրի բույսեր արձակում են հատուկ ֆերոմոններ այն պահին, երբ վնասատուները փորձում են ոչնչացնել տերևները: Այդ ֆերոմոնները գրավում են միջատների բնական թշնամիներին: Նույնիսկ մենք ենք զգում այդ հոտը, երբ մեր հարևանները մաքրում են իրենց սիզամարգը:

Բնական պաշտպանական այս հարմարանքը աստիճանաբար ճնշվել ու վերացել է սելեկցիայի արդյունքում, և այսօր մենք ցանկանում ենք այն վերականգնել՝ հաշվի առնելով, որ որևէ բացասական բաղադրիչ չունի մարդկանց համար»,- հայտարարել է Մեխիկոյում գործող Մեքսիկայի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտաշխատող Մարտին Հեյլը:

Վերջինս և այլ գենետիկներ ու բուսաբաններ Գերմանիայից ու Մեքսիկայից փորձում են ստեղծել այլընտրանք պեստիցիդներին, որոնք ապագայում մարդկանց համար թունավոր կլինեն և հորմոնալ փոփոխություններ կառաջացնեն իրենց աշխատանքի ընթացքում, և որոնք կորսվել են տնային ընտելացման ու սելեկցիայի պատճառով:

Ինչպես նկատում են գիտնականները, միայն վերջին 30 տարիների ընթացքում մարդկությունը կարողացավ հասկանալ, որ բույսերը օգտագործում են տարբեր ֆերոմոններ ֆլորայի մյուս ներկայացուցիչների և նույնիսկ միջատների հետ «շփվելու համար» ՝ «հրավիրելով» նրանց պայքարել վնասատուների դեմ և նույնիսկ պարգևատրելով վերջիններիս որոշ սննդարար նյութերով՝ նմանատիպ «ծառայությունների» հաջող իրականացման համար:

Հին ժամանակների սելեկցիոներները, ինչպես կարծում են Հեյլն ու նրա գործընկերները, չէին կարող իմանալ այդ մասին, ինչի պատճառով նմանատիպ պաշտպանական մեխանիզմները ինքնաբերաբար կարող էին անհետանալ ու կորսվել: Ավելին՝ նրանք կարող էին գիտակցաբար և նպատակադրված կերպով ազատվել նման գեներից և դրանց հետ կապված հատկություններից, որոնք ունեին բույսերը, քանի որ «քարե դարի միչուրինները» դժվար թե կարողանային տարբերել օգտակար միջատները վնասատու միջատներից և դրանց ավելի շատ բացասաբար էին վերաբերվում:

Առավել հուսալին բույսերի համանման պաշտպանական մեխանիզմներն ու հատկությունները վերադարձնելն ու վերջիններիս ԴՆԹ-ն վերակառուցելն է հիշյալ մեխանիզմների համապատասխան գեները վերստին ներդնելով ընդհանուր գենետիկական կոդի մեջ:

Գիտնականների այս խումբը բացատրում է, որ դա անելն այնքան էլ դյուրին գործ չէ, քանի որ նախ պետք է գտնել այդ գեները, հասկանալ, թե ինչ է պետք վերջիններիս աշխատանքի համար և անցնել մշակման բոլոր փուլերը՝ ըստ մթերքների գենետիկ մոդիֆիկացման օրենքների:

Հեյլի խումբը, սա նկատի ունենալով, խորհուրդ է տալիս անցնել ավելի պարզ ու կարճ ճանապարհով. նույն արդյունքին կարելի է հասնել այդ ֆերոմոնները սինթեզելով և տվյալ վայրի բույսերի մեջ փոշոտում իրականացնելով: Շատ ավելի պարզ, սակայն ծախսատար է գյուղատնտեսական նշանակություն ունեցող մշակաբույսերի կողքին աճեցնել իր վայրի ազգակցին, որոնք նույն վնասատուներին ու վերջիններիս թշնամիներին կհրապուրեն դեպի իրենց:

Նմանատիպ փորձերը ըստ գիտնականների, կնպաստեն էականորեն ավելացնել գոյություն ունեցող մշակաբույսերի բերքատվությունը և ավելի մեծ քանակությամբ բուսական ծագման սննդամթերք արտադրել Երկիր մոլորակի՝ շեշտակի աճող բնակչության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում