Առաջիկա հռոմեական դերբին յուրահատուկ է լինելու «Ռոմա»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսիի համար:
Այն 20-րդ հռոմեական դրբին կլինի իտալացի ֆուտբոլիստի համար: Il Romanista-ի հետ զրույցում խաղացողը նշել է, որ երազում է գոլի հեղինակ դառնալ այդ խաղում: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը դեռ գոլի հեղինակ չի դարձել:
Բացի այդ, այն արժանի պատասխան կլինի քննադատներին, որոնք կրկին ակտիվացել էին առաջին դերբիում Դե Ռոսսիի՝ կարմիր քարտ ստանալուց հետո: «Լացիո»-ի դեմ խաղում Դե Ռոսսին վերջին անգամ գոլի հեղինակ է դարձել 2009թ.:








































