Իտալական 100 լավագույն գինի արտադրողները ու նրանց արտադրատեսակները ամերիկյան հայտնի Wine Spectator ամսագրի փորձագետների կողմից կներկայացվեն 2013թ. ապրիլի 6-ին՝ Vinitaly-ի նախօրեին (Վինիտալի), Վերոնայում՝ հեղինակավոր Palazzo della Gran Guardia-ում:
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, կներկայացվեն այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Falesco Marchesi Antinori-ն, Marchesi di Barolo-ն, Masi-ն, Prunotto-ն, Testamatta-ն, Tormaresca-ն ու այլք:
Այսկերպ Vinitaly գինու միջազգային ցուցահանդեսը շարունակում է զարգացնել OperaWine ինովացիոն մասշտաբային նախագիծը, միջոցառումների շարք՝ ուղղված իտալական գինու մշակույթի, բնույթի ու ժառանգության մասին գիտելիքների կուլտիվացմանը:
Գինու ցուցահանդեսը՝ Vinitaly-ն, Վերոնայում կկազմակերպվի արդեն 47-րդ անգամ: Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 10-ը: Ցուցահանդեսի համար տրամադրվել է 80 000 քմ մակերեսով տարածք, որտեղ իր արտադրատեսակները կներկայացնի շուրջ 4200 մասնակից՝ ամբողջ աշխարհից:









































