«Չելսի»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը, ով վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալ»-ում, հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո վերադառնալու է լոնդոնյան ակումբ:
«Ապագայիս հետ կապված փոփոխություններ չեն եղել: Ես «Չելսի»-ի ֆուտբոլիստ եմ, իսկ «Ռեալ»-ում հանդես եմ գալիս վարձավճարով: Ակնհայտ է, որ լոնդոնցիներն անցումային մրցաշրջան են անցկացնում: Հաջորդ մրցաշրջանում թիմը կարող է պայքարել մի քանի տիտղոսների համար»,- կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Էսյենը «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 22 խաղ՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:









































