Այսօր ԱԺ-ի դիմաց «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել նախաձեռնության անդամներ Արշակ Մուսախանյանը, Արմեն Պետրոսյանին և Արեգ Գևորգյանը: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ բերման է ենթարկվել 4 անձ: Բերման ենթարկվածներին տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին: Ոստիկանության լրատվականից այլ մանրամասներ չհաղորդեցին, նշելով, որ ոստիկանությունում նոր են սկսում գործողություններ կատարել բերման ենթարկվածների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Բաղրամյանում՝ Ազգային ժողովի դիմաց «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: ԱԺ-ում այսօր նախատեսված է սահմանադրական փոփոխությունների փաթեթի քվերակություն:









































