Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հիասթափված է իր թիմի պաշտպանության գծի խաղից: Այդ մասին մասնագետը խոսել է Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը պարտություն կրելուց հետո:
«Խաղի սկզբնամասում պայքարում էինք: Սակայն հեռահար փոխանցումներից հետո հեղինակված գոլերն ամենացավալի երևույթն է, որ կարող է լինել նման դեպքերում:
Մենք արդյունավետ չէինք գործում վերջին 30 րոպեների ընթացքում: Ի՞նչ կարող եմ ասել: Հիասթափված եմ: Պետք է ավելի կարգապահ լինենք, մանավանդ պաշտպանության գծում»,- Bild-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:




































