ՀՅԴ անդամ Կիրո Մանոյանը, անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի վերջին որոշմանը, հայտարարեց, թե ՀՀ համար թեև դա մտահոգիչ է, սակայն այս նույն իրավիճակը եղել է 2008թ. Ռուս-վրացական պատերազմից հետո:
Ուղղակի հիմա Վրաստանի խորհրդարանի որոշմամբ իրավաբանորեն այդ ամենը փաստվեց:
«2008թ. մինչև հիմա իրավիճակի փոփոխություն չկա: Ինչպես լուծել էինք հարցերը 2008թ. հետո, նույնը նաև հիմա է»,- ասաց Մանոյանը:








































