Լիբիայի ափերի մոտ վերջին 5 օրում գտել են 95 փախստականի մարմին: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը:
Կարմիր մահիկի ներկայացուցիչ Մոհամեդ ալ-Մասրաթին հայտնել է, որ 85 մարմին հայտնաբերվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից ոչ հեռու, ևս 10-ը՝ Սաբրատա քաղաքի մոտ, որն ընկած է Տրիպոլիից արևմուտք:
Նշվում է, որ զոհերի մեծ մասը եղել են աֆրիկյան այլ երկրներից փախստականներ, ովքեր փորձել են Լիբիայից հասնել Եվրոպա: