![](https://www.1in.am/assets/uploads/2015/10/1692703.jpg)
Համաշխարհային բանկը բարձրացրել է աղքատության մակարդակի նշագիծը՝ օրական 1.25 դոլարից հասցնելով 1.9 դոլարի։ Այս մասին հայտնում է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Քիմը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ դա կհանգեցնի նրան, որ ողջ աշխարհում աղքատության շեմին ապրողների կատեգորիայում կհայտնվեն միլիոնավոր մարդիկ։
ՀԲ նախագահի խոսքով՝ բանկի որոշման վրա ազդել է աշխարհում գնողունակության նվազումը, մասնավորապես՝ 15 ամենաաղքատ երկրներում։ Այժմ աղքատներից օրական պահանջվում է 1.9 դոլար՝ գնելու այն մթերքները, որոնք նրանք 2008-ին գնել են 1.25 դոլարով։
Չնայած նշագծի բարրձացմանը՝ մոլորակում չունևորների մասնաբաժինը, ՀԲ-ի կանխատեսումներով, 2015-ին առաջին անգամ կիջնի 10 տոկոսից։
ՀԲ նախագահը կարծում է, որ աշխարհը մոտենում է 2030-ին աղքատության ծայրահեղ ձևի վերջնական հաղթահարման իր նպատակին։