ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Հյուսիսային Կորեային կոչ է արել լարվածություն չստեղծել տարածաշրջանում և վերսկսել միջուկային խնդրի շուրջ բանակցությունները միջազգային հանրության հետ, հաղորդում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք` ապրիլի 2-ին Փխենյանը հայտարարել է, որ նախատեսում է վերսկսել ռեակտորի շահագործումը Յոնբենե միջուկային կենտրոնում, որը կանգնեցվել էր 2007թ. միջուկազերծման վերաբերյալ բանակցությունների շրջանակներում:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն այս քայլն անվանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների հերթական խախտում Փխենյանի կողմից:
Էշթոնը Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կոչ է արել զբաղեցնել կառուցողական դիրք և վերսկսել բանակցությունները միջազգային հանրության հետ:










































