Իրանը պատրաստ է համագործակցել Եվրոպայի երկրների հետ ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ Իոսիպ Լեկոյի հետ բանակցությունների ժամանակ, ով այցով գտնվում է Թեհրանում: Այս մասին գրում է TASS-ը:
«Այսօր բռնությունն ու ահաբեկչությունը, ինչպես վարակիչ հիվանդություն, արդեն ներթափանցել են նաև Եվրոպա: Այսպիսով՝ այդ երևույթների վտանգավորությունը պետք է գիտակցեն բոլորը»,- ասել է Ռուհանին:
«Ներկայում Իրանն արդյունավետ պայքար է վարում ահաբեկչության դեմ: Թեհրանը պատրաստ է այդ ոլորտում համագործակցել բոլոր երկրների, այդ թվում՝ Եվրամիության անդամ երկրների հետ»,- հավելել է նա:










































