Գերմանիայի Կենտրոնական բանկը՝ Բունդեսբանկը, հետաքննություն է սկսել Deutsche Bank-ի դեմ, հաղորդում է The Financial Times-ը:
Հետաքննության պատճառը հաղորդագրություններն են այն մասին, որ համաշխարհային ճգնաժամի ժամանակ բանկը թաքցրել է միլիարդների հասնող վնասը, որ կրել է վարկային դերիվատներից:
Բունդեսբանկի ներկայացուցիչները մտադիր են հաջորդ շաբաթ մեկնել Նյու Յորք` բանկի նախկին աշխատակիցների հետ զրուցելու նպատակով, որոնք տեղյակ են 2006-2009թթ. բանկի` վարկային դերիվատների հետ կապված գործարքների մասին:
Առկա տեղեկատվության համաձայն՝ վարկային կազմակերպությունը սխալ է գնահատել այդ ֆինանսական գործարքները և թաքցրել է 12 միլիարդ դոլարի չափով վնասը, ինչն օգնել է բանկին խուսափել պետական օգնություն ստանալու անհրաժեշտությունից:







































