«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Նյուքասլ»-ի դեմ հանդիպման վերաբերյալ: Այն ավարտվել է «քաղաքայիններ»-ի՝ 6:1 հաշվով հաղթանակով, իսկ Ագուերոն 20 րոպեում պենտրա-տրիկ է հեղինակել՝ դառնալով Պրեմիեր լիգայի ռեկորդակիր:
«Գոհ եմ մեր ցուցադրած խաղից: Հինգ գոլն, իհարկե, մեծ նվաճում է, բայց կարևորը հաղթանակն է: Թիմի հաջողությունն ավելի կարևոր է անհատական արդյունքներից: Միայն հանդերձարանում հասկացա, որ նոր ռեկորդ եմ սահմանել:
Չէի կարողանում գոլ խփել Պրեմիեր լիգայի չորս խաղերում: Այնպես որ, արդեն ամեն ինչ հիանալի է: Պետք է շարունակենք հաղթել»,- «քաղաքայիններ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ագուերոյի խոսքերը:








































