Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին խոստացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զենքը վայր դրած գրոհայիններին Էրբիլում ապահովել կացարանով և աշխատանքով՝ հաղորդում է Sabah թերթը:
Բարզանիի խոսքով՝ Քրդական ինքնավարության իշխանություններն աջակցում են Թուրքիայի տարածքից գրոհայինների դուրսբերմանը և պատրաստ են անհրաժեշտ օգնություն տրամադրել այս գործընթացի հաջող ավարտից հետո:
Նրա խոսքով՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունների կողմից աշխատանքներ են տարվում PKK-ի՝ զենքը վայր դրած գրոհայինների համար աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի տարածքից PKK-ի 2200 գրոհայինների դուրսբերման գործընթացը կսկսվի հունիսի 1-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի վերջ:








































