Լոնդոնում գտնվող Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը հայտնել է, որ վերջին օրերի ընթացքում Ռաքքայում ռուսական ավիացիայի հարվածների հետևանքով սպանվել են արմատական խմբավորումների 14 գրոհայիններ` 12-ը ԴԱԻՇ-ից (Իրաքի և Շամի իսլամական պետություն) և 2-ը` «Ջեբհաթ ան-Նուսրա»-ից: Նշվում է նաև, որ զոհվել են 39 խաղաղ քաղաքացիներ, ներառյալ` 8 երեխա և 8 կին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Փաստաթղթում նշվում է նաև, որ տեղեկությունները վերջնական չեն: Դրանք հստակեցվում են նոր տվյալների հիման վրա:







































