Լեհ քահանա Քշիշտոֆ Խարամսի` իր ոչ ավանդական սեռական պատկանելությունը խոստովանելուց հետո Վատիկանը նրան զրկել է բոլոր պաշտոններից: Այս մասին հաղորդում է Gazeta Wyborcza-ն:
«Դա լուրջ ժեստ է, որն ուղղված է զանգվածային տեղեկատվական միջոցների կողմից սինոդական ժողովի վրա անիմաստ ճնշմանը»,- ասվում է Սուրբ գահի հայտարարությունում, որը ստորագրել է Վատիկանի մամո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդյեգոն:
Առավելապես քննադատության է արժանացել Խարամսի` մամլո ասուլիս անցկացնելու որոշումը, որտեղ եկեղեցին մեղադրվել է միասեռականներին արհամարհելու մեջ: «Նման միջոցառում կազմակերպելու մասին որոշումը շատ անպատասխանատու է, քանի որ դա արվում է Սինոդի հայրերի վրա ճնշում գործադրելու համար»,- գրում է Լոմբարդյեգոն:
Նման հանգամանքներում Խարամսը չի կարող աշխատել ոչ Հավատքի դոկտրինի կոնգրենգացիայում և ոչ էլ պապական համալսարաններում:
Լեհական կաթոլիկ եկեղեցին դեռևս չի մեկնաբանել այս իրավիճակը։








































