ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից «Բժիշկներ առանց սահմանի» մարդասիրական կազմակերպության Քունդուզ քաղաքում տեղակայված հոսպիտալի հրետակոծության համար երկրի նախագահ Աշրաֆ Ղանիից ներողություն է խնդրել Աֆղանստանում անվտանգության համագործակցության միջազգային ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Քեմփբելը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը
Նշվում է, որ ամերիկացի գեներալը երկրի նախագահին մանրանասն տվյալներ է ներկայացրել այդ միջադեպի շուրջ և զղջում հայտնել բժշկական հաստատությանն ամերիկյան ավիացիայի հարվածելու առնչությամբ:









































