Երևանի Հանրապետության հրապարակում այսօր առաջին միջազգային կիսամարաթոնի մեկնարկին հրմշտոց է տեղի ունեցել: 2 կմ վազքի մասնակից՝ 12- 15 տարեկան հարյուրավոր երեխաներ, չսպասելով մեկնարկին, սկսեցին վազել, ինչի հետևանքով առաջին շարքում կանգնածներն ընկել են, մյուսներն էլ՝ նրանց վրա:
Հրմշտոցի հետևանքով երկու երեխա վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: ԲԿ-ից, Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասել են, որ իրենց մոտ տեղափոխված 13-ամյա Էլիզան մեջքի տրավմա է ստացել և համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Մյուս երեխան, ում անունը ճշտել չհաջողվեց, ստացել է սալջարդեր, քերծվածքներ. նա նույնպես դուրս է գրվել հիվանդանոցից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































