ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն այսօր անդրադարձել է «Ժամանակ» օրաթերթի «Ի՞նչ է անելու Ծառուկյանն ԱԱԽ-ում» հրապարակմանը:
Նա ասել է, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԽ կազմում ընդգրկելու որոշումը օրինաչափ է և հիմնավոր: Նա հայտարարել է, թե 2008-2009 թվականներին ԲՀԿ-ից Ավետ Ադոնցն էր ԱԱԽ անդամ:
«Ոչ մի վատ բան չկա, որ նրան փոխարինում է Գագիկ Ծառուկյանը, ով քաղաքական իշխող կոալիցիայի առանցքային դերակատարներից է»,- ասել է նա:
Հարցին, թե ինչո՞ւ է խորհրդարանական խմբակցության ղեկավարը ԱԱԽ անդամ դառնում, արդյոք ԱԱԽ-ն այդպիսով չի՞ քաղաքականացվում, Բաղդասարյանը պատասխանել է, թե ՀՀ իշխանության գործունեության համար քաղաքական պատասխանատվություն են կրում երեք կուսակցությունները, և այդ որոշումը դրա շրջանակներում է: