Հոկտեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60/107/ արկ. և 82/16 արկ/ միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ 17 /17 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքա պահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
Պաշտպանության բանակը կորուստներ չունի:











































