Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր կարծիքն է հայտնել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասին, ով Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Մալմյո»-ի դեմ խաղում դուբլ է հեղինակել և դարձել ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:
«Մեր ակումբը ձգտում է բարձունքներ նվաճել և հաճելի պահեր պարգևել երկրպագուներին: Այն, պարզապես, հատուկ ստեղծված է Քրիշտիանու Ռոնալդուի կարգի ֆուտբոլիստների համար: Այն պահից, երբ Ռոնալդուն մեր ակումբ է եկել, միշտ անձնվիրաբար աշխատել է թիմի հաղթանակների համար:
Քրիշտիանուն օրինակ է ծառայում բոլոր նրանց համար, ովքեր արդեն ֆուտբոլիստ են կամ նոր են ցանկանում կարիերա սկսել»,- AS-ը մեջբերում է Պերեսի խոսքերը:






































