Գերմանիան այսօր նշում է երկրի միավորման 25-ամյակը՝ Գերմանական միասնության օրը: Այս մասին գրում է Rosbalt-ը:
1990-ի հոկտեմբերի 3-ին նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության 5 հողեր՝ Բրանդենբուրգ, Մեկլենբուրգ, Առաջնային Պոմերանիա, Սաքսոնիա, Սաքսոնիա-Անխալթ և Թյուրինգիա, ներառվել են Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կազմում:
Տոնական գլխավոր միջոցառումները՝ «Հաղթահարել սահմանները» ընդհանուր կարգախոսի ներքո, այս հանգստյան օրերին կանցկացվեն Մայնի Ֆրանկֆուրտում և Գեսեն դաշնային հողում:
Տոնակատարություններին կմասնակցեն Գերմանիայի բարձրագույն քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները՝ ներառյալ նախագահ Յոահիմ Գաուկն ու կանցլեր Անգելա Մերկելը:








































