Իրանի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Թեհրանում Բահրեյնի դիվանագիտական ներկայացուցչությունում դեսպանատան աշխատակիցներից երկրորդ մարդուն` Բասամ ադ-Դոուսարին: Այս մասին ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում, գրում է TASS-ը:
«Ի պատասխան Թեհրանում Բահրեյնի դեսպանատան պաշտոնական հայտարարության, և որպես անհիմն հերքելով Իսլամական Հանրապետության դեմ թագավորության առաջադրած բոլոր մեղադրանքները, Իրանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարում դեսպանից հետո Բահրեյնի երկրորդ նշանավոր դիվանագիտական ներկայացուցչին` Բասամ ադ-Դոուսարիին, և նրան կարգադրում 72 ժամվա ընթացքում լքել Իրանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Բահրեյնի իշխանությունները հետ են կանչել Թեհրանից իրենց դեսպանին` իրանցի պաշտոնյաների կողմից, Բահրեյնի կարծիքով, ոչ բարեկամական արտահայտությունների մասին Պարսից ծոցի միապետության հասցեին:









































