Մոդայի շաբաթվա շրջանակներում Փարիզում հինգշաբթի տեղի ունեցավ հերթական ցուցադրությունը, հայտնում է The Daily Mail-ը:
Ցուցադրության ամենահետաքրքիր մասը դարձել է ամերիկացի դիզայներ Ռիկ Օուենսի աշխատանքը, որտեղ նա իրականացրել է խիզախ մտահղացում` երկու մոդելների ստիպելով իրար պահել կոմպրոմատային դիրքերով:
Նոր մոտեցումով զարմացրել է նաև բելգիական A.F Vandevorst նորաոճ բրենդը, ով մոդելներին առաջարկել է 2016 թվականի գարնանը և ամռանը կրել ամբողջովին դեմքը ծածկող հյուսած դիմակներ: Աչքերի տեղում օգտագործվել է ավելի փոքր խտությամբ հյուսվածք:






























































