Զարմանալի պատմություն է տեղի ունեցել Բահամյան կղզիներում, որտեղ հանգստանում էր Մայամիից պարուհի Թերեսա Սին: Աղջիկը ընկերոջը տվել է իր սմարթֆոնը և խնդրել լուսանկարել իրեն, սակայն վերջինս պատահաբար այն գցել է ջուրը, հայտնում է vesti.ru-ն:
«Մենք նկարահանումներ էինք կատարում լողացող տախտակամածի վրա Ատլանտյան օվկիանոսում: Ես մտածում էի, որ ավելի լավ է մեկին խնդրեմ իր հեռախոսը պահի: Բայց նա պատահմամբ այն գցեց ջուրը, և հեռախոսը սուզվեց»,- գրել է ամերիկուհին Instagram-ում:
Բարեբախտաբար, մոտերքում գտնվում էր դելֆինը, որը վարժեցված էր տեղի ստորջրյա հետազոտությունների կազմակերպության ներկայացուցիչների կողմից: Դելֆինը տեսել է հատակ իջնող iPhone-ը և գնացել դրա հետևից: Ականատեսները տեսանկարել են, թե ինչպես է դելֆինը ջրից դուրս գալիս հեռախոսը դնչին և այն տալիս մարդկանց:










































