Անգլիական «Սաութհեմփթոն»-ի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման մասին, տեղեկացնում է Radio 4G-ն:
«Ե՛վ Մեսսին, և՛ Ռոնալդուն արժանի են «Ոսկե Գնդակ»-ին: Ես այդ մրցանակը կհանձնեի երկուսին:
Եթե ես վերադառնամ Իսպանիա, ապա կգլխավորեմ միայն «Բարսելոնա»-ն: Հակառակ դեպքում կմնամ Անգլիայում: Ես երջանիկ եմ Անգլիայում»,- հայտարարել է Կումանը:








































