General Motors ընկերությունը 2016 թվականի վերջին կփորձարկի անվարորդ ավտոմեքենաներ, որոնք կարտադրվեն վերջին սերնդի Chevrolet Volt-ի հիմքի վրա, հայտնում է ultramir.net-ը:
2013 թվականի վերջին Ford-ը փորձարկել է ինքնակառավարվող ավտոմեքենաներ Fusion-ի հիմքի վրա: Ընկերությունում ենթադրում են, որ առաջին քաղաքացիական այդպիսի ավտոմեքենաներ կկարողանան թողարկել 2025 թվականին:
Անվարորդների թեսթավորումը կանցկացվի Միչիգան նահանգի Ուորեն քաղաքում գտնվող ընկերության տեխնիկական կենտրոնում: Ավտոմեքենաները տարածքով կշարժվեն հատուկ բջջային ծրագրի օգնությամբ, որտեղ պետք է նշել գնալու վայրը: Դրանից հետո ավտոմեքենան մարդկանց ինքնուրույն կտեղափոխի պահանջվող վայրը:
2013 թվականին General Motors-ը սկսել է փորձարկել Super Cruise կիսաղեկավարվող համակարգը, ինչը 2017 թվականին կմեկնարկվի Super Cruise ընկերության առաջատար ավտոմեքենայի վրա:








































