Daimler ավտոկոնցեռնն առաջին անգամ առանց վարորդի բեռնատար է փորձարկել Գերմանիայում։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
Հաջող փորձարկումն անցկացվել է Շտուտգարդից ոչ հեռու՝ А8 ավտոմայրուղում։ Վարորդի նստատեղին գտնվել է ընկերության ղեկավար մարմնի անդամ Վոլֆգանգ Բերնհարդը, իսկ որպես ուղևոր մեքենայում է գտնվել Բադեն-Վյուրտեմբերգ դաշտային հողի վարչապետ Վինֆրիդ Կրեչմանը, ով «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ է։
«Սա բեկում է նոր տրանսպորտային դարաշրջանում»,- ասել է Կրեչմանը։
Առանց վարորդի մեքենաները դեռևս պաշտոնապես թույլատված չեն Գերմանիայում, սակայն հաջող փորձը կարող է կարևոր քայլ դառնալ այդ ուղղությամբ։









































