Ամերիկացի դիզայներ և ռեժիսոր Թոմ Ֆորդը հրաժարվել է Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում ավանդական ցուցադրությունից և իր հավաքածուն ներկայացրել նոր տեսքով։ Ինչպես հայտնում է WWD-ն, նա նկարահանել է տեսահոլովակ, որի նկարահանումներին պրոֆեսիոնալ մոդելների հետ մասնակցել է նաև Լեդի Գագան։
«Ավանդական շոուի փոխարեն այս սեզոնին որոշել եմ ինչ-որ նոր բան փորձել»,- ասել է նա։
Ֆորդը Լոնդոնի նորաձևության շաբաթվա ցուցադրություններին չի մասնակցում արդեն երկրորդ անգամ։









































