Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ապրիլի 24-ին մեկօրյա այցով Ադրբեջան է այցելելու ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդանաուն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղարը:
Նշվում է, որ Քեյդանաուն ապրիլի 25-ին պաշտոնական հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկելու են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմանի հարաբերություններին առնչվող խնդիրներ:
Հիշեցնենք, որ Թինա Քեյդանաուն եղել է Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպանը և Կոսովոյի անկախության գլխավոր ճարտարապետներից մեկը: