Sunday, 05 07 2026
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր

Մասնագիտական կրթության ոլորտում վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ փոփոխություններ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Երևանում կայացած «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացների հանրային իրազեկումը համացանցում» թեմայով միջոցառմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, միջոցառման ընթացքում ներկայացվել է Dasaran.am կայքում Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի ստեղծումը, որտեղ զետեղված է ամբողջական տեղեկատվություն Հայաստանում գործող բոլոր պետական քոլեջների և ուսումնարանների, դրանցում դասավանդվող մասնագիտությունների և որակավորումների վերաբերյալ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Dasaran.am կայքի անձնակազմին արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար: «Dasaran.am կայքը վերջին տարիներին դարձել է կարևոր էլեկտրոնային հարթակ ոչ միայն վիճակագրության ուսումնասիրության, այլև հայրենասիրական դաստիարակության, աշխարհաճանաչողության, հայագիտության և այլ բնագավառների համար: Dasaran.am կայքը Հայաստանի ամենախոշոր սոցիալական ցանցերից մեկն է, որի օգտատերերի թիվը հավասար է մեր աշակերտների թվին:

Մյուս կողմից` վերջին տարիներին բազում բարեփոխումներ են իրականացվել մասնագիտական կրթության ոլորտում, որի արդյունքում այն ավելի գրավիչ և մրցունակ է դարձել` որպես կրթական ծառայություններ մատուցող համակարգ: Դրա լավագույն ցուցանիշը միջին մասնագիտական կրթական հաստատությունների դիմորդների թվի աճն է:

Ուրախ եմ, որ այս երկու ուղղությունները միասին են աշխատելու, որովհետև մի կողմից Dasaran.am կայքը տալիս է հրաշալի հնարավորություն` տեղեկատվության ավելի լայն տարածման համար, մյուս կողմից մասնագիտական կրթության հետագա գրավչությունն ապահովելու համար կարևոր է ճիշտ իրազեկումը և հանրայնացումը: Այս երկու ուղությունների հատման միջոցով այսուհետ ոլորտի շահառուներին կմատուցվի առավել արժանահավատ տեղեկատվություն, որը կարող է դառնալ մասնագիտության ընտրության և կողմնորոշման համար կարևոր հիմք»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին, որոնց աջակցությամբ, ըստ Արմեն Աշոտյանի, ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները դարձել են իրականություն: «ԵՄ-ի, Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև այլ միջազգային դոնորների մասնակցությունն այս գործընթացներին անկյունաքարային նշանակություն են ունեցել»:

Նախարարը կարևորել է նաև հանրային կառույցների, սոցիալական գործընկերների, անհատ ձեռներեցների ներգրավումը, որոնք, Արմեն Աշոտյանի խոսքով, ավելի պահանջված են դարձրել աշխատաշուկան:

«Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրել է Dasaran.am կայքում ՄԿՈՒ բաժինը, իսկ ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի Զարգացման ծրագրերի բաժնի պետ Աստղիկ Կարախանյանը «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ներկայացում համացանցում» շնորհանդեսը:

Միջոցառումը նպատակ ուներ հանրության լայն զանգվածներին տեղեկացնել ոլորտի լուսաբանման բոլոր հնարավոր տարբերակների մասին, դրանցում ներկայացված տեղեկատվությունը, փնտրման եղանակները, ինչպես նաև ոլորտում ներգրավված անձանց համար նախատեսված քննարկումների հարթակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում