Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով գտնվում էր Բուխարեստում: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցը մեկնարկել է նախարար Հրանուշ Հակոբյանի և Ռումինիայի կառավարության կրոնից հար ցերով պետքարտուղար Վիկտոր Օպասկիի հանդիպումով: Հանդիպմանը քննարկվել են Ռումինիայի հայ համայնքին, մասնավորապես, Ռումինիայում հայ եկեղեցու դարավոր գործունեությանն առնչվող հարցեր: Նախարար Հակոբյանը ներկայացրել է Սփյուռքի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա ընթացքը և ծրագրերը: Ռումինիայի կրոնից հարցերով պետքարտուղարը, ընդգծելով ռումինահայ համայնքի առանձնահատուկ ներդրումը Ռումինիայի զարգացման գործում, ներկայացրել է կրոնական փոքրամասնություններին, մասնավորապես, Ռումինիայի Հայոց թեմի ն հատկացվող պետական աջակցության ծրագրերը և համատեղ միջոցառումները: Քննարկվել են ընթացիկ տարվա նոյեմբերին Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցու 100-ամյա տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Օրվա երկրորդ կեսին նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Ռումինահայոց կենտրոն՝ Բուխարեստի Առաջնորդանիստ մայր տաճար, Ռումինիայի հայոց միության վարչություն, «Արարատ» հրատարակչություն և տպարան, մեկօրյա դպրոց, Հայոց մշակութային Դուդյան կենտրոնում տեղակայված թանգարան և գրադարան, որտեղ Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում ռումինահայ համայնքի հետ: Նախարարը ներկայացրել է Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, արդի մարտահրավերները, Հայոց ց եղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները և ընթացիկ արդյունքները, ունկնդրել և պատասխանել է ռումինահայ համայնքին հուզող հարցերի:

Հաջորդ օրն առավոտյան` սեպտեմբերի 30-ին, նախարար Հրանուշ Հակոբյանը Ռումինիայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Ազգային փոքրամասնությունների խմբի հետ, որը տարիներ ի վեր ղեկավարում է հայ փոքրամասնության ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանը: Հանդիպմանը ներկա են եղել հույն, հրեա, գերմանացի և այլ ազգային փոքրամասնություններ ներկայացնող պատգամավորները, որոնք ներկայացրել են Ռումինիայում ազգային փոքրամասնությունների կարգավիճակն ու իրավունքները: Սփյուռքի նախարարը երախտագիտություն է հայտնել, մասնավորապես, հույն, հրեա և գնչու փոքրամասնություններին Հայոց ցեղասպանության հարցում ռումինահայերին սատար կանգնելու համար` հույս հայտնելով, որ Ռումինիայում այս հարցը հետագա զարգացում կունենա:

Սփյուռքի նախարարը պատվո հյուրի կարգավիճակով ներկա է գտնվել Ռումինիայի խորհրդարանի լիագումար նիստին:

Այնուհետև, նախարար Հակոբյանը Բուխարեստի Կարոլ Առաջինի անվան համալսարանական կենտրոնական գրադարանի Մայր սրահում մասնակցել է Ռումինիայի Հայոց միության վերաբացման 25-ամյակի հանդիսավոր նիստին, որին ներկա են եղել Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու Տարիչեանուն, վարչապետ Վիկտոր Պոնտան, Ռումինիայի նախագահի ներկայացուցիչ Սերջիու Նիստորը, նախկին վարչապետ և ԱԳ նախարար Պետրե Ռոմանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, և Ռումինիայի խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմ բի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր:

ՌՀՄ 25-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը. «Հայերի և ռումինական հողի վրա ապրող բնակիչների միջև հարաբերությունների հնությունն այսօր համակեցության կամուրջ է և փոխկապակցում է մշակութային արժեքները, արվեստը և ձգտումները: Պատմությունը մեզ չի խնայել, հաճախ դնելով այնպիսի իրավիճակների առաջ, որ մեր միակ հույսը մնացել է հավատքն ու միասնությունը: Սրանք հիմնարար արժեքներ են, երբ այսօր, տոնելով 1990թ. հետո Ռումինահայոց միության վերաբացումը, վերհիշում ենք 20-րդ դարի սկզբի հայ համայնքների կյանքի դրամատիկ պահերը»,- ասվում է նախագահական ուղերձի մեջ: Վարչապետ Պոնտան ողջույնի իր ելույթում զորակցություն է հայտնել հայ համայնքին և ռումինահայ մշակութային ժառանգության ծրագրերին: Սենատի նախագահ Տարիչեանուն իր ելույթում խոսելով Ռումինիայի Հայոց միության 25- ամյակի մասին, այն կապել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի զգայուն տարվա հետ:

Իր ողջույնի խոսքում նախարար Հակոբյանը երախտագիտություն է հայտնել Ռումինիայի ժողովրդին և իշխանություններին, հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո Ռումինիայում ապաստանած տասնյակ հազարավոր հայերի համար ապրելու, կրթվելու ու արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: «Երախտագիտության իմ խոսքն եմ ցանկանում հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհաննիսին, ով առաջինն էր Ռումինիայի նախագահներից, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին` հայտարարելով. «1915թ. ողբերգական իրադարձու թյուներից մեկ դար անց իմ խոնարհումն եմ բերում հայ ժողովրդի զոհերին և նրանց, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին և դժվար փորձություններին: Հարյուրհազարավոր անմեղ հայեր զոհվեցին այդ սարսափելի հանցագործության ժամանակ, որն ստվերում է մարդկությունը և որը մեզ մղում է այսօր ճանաչման և հաշտեցման: Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար»,- Ռումինիայի նախագահի խոսքը մեջբերեց նախարար Հակոբյ անը և ավելացրեց. «Հուսով ենք, որ այդ կոչն անարձագանք չի մնա, և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը կտեղափոխվի նոր փուլ, և հետագայում մենք ականատեսը կլինենք ճանաչման և դատապարտման նոր զարգացումների»:

Միջոցառման ընթացքում նախարար Հակոբյանը Ռումինիայի Խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանին է հանձնել ՀՀ նախագահի կողմից շնորհված Երախտագիտության մեդալը, որին վերջինս արժանացել էր Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նույն օրը կեսօրից հետո նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ռումինիայի Սփյուռքի ռումինների հարցերով նախարար Անջել Տըլվարի հետ, որի ընթացքում փոխադարձաբար ներկայացվել են իրենց ղեկավարած գերատեսչությունների հիմնական գործառույթները, քաղաքականությունը, ծրագրերն ու Սփյուռքի հետ աշխատանքի հիմնական սկզբունքները: Ռումին նախարարը, բարձր գնահատելով հայկական սփյուռքում հայապահպանության, հայկական համայնքների ինքնության և մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող ծրագրերը և այդ ոլորտում ՀՀ Սփյուռքի ն ախարարության կուտակած փորձը, ցանկություն է հայտնել երկու գերատեսչությունների միջև շարունակելու կապերը և խորհրդակցությունները: Այս առումով մտքեր են փոխանակվել տարբեր երկրներում հայ և ռումինական սփյուռքի կառույցների միջև կապերի հաստատման և համագործակցության հեռանկարների շուրջ՝ առանցքում ունենալով հայկական տարբեր համայնքներում բնակվող ռումինահայերին:

Նույն օրը երեկոյան նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հայաստանի անկախության տարեդարձին և ՌՀՄ 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Ռումինիայի խորհրդարանի և կառավարության անդամներ, նախագահի ներկայացուցիչը, դիվանագիտական կորպուսի անդամները, հայ համայնքի ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 1-ին նախարար Հակոբյանը հարցազրույց է տվել ռումինական Հանրային հեռուստատեսությանը, այցելել է ՀՀ դեսպանություն, արվեստի նշանավոր մեկենաս Գրիգոր Զամբաքչյանի հավաքածուների թանգարան, այնուհետև Հայոց Առաջնորդարան, ուր զրույց է ունեցել Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ:

Այցի ողջ ընթացքում նախարար Հակոբյանին ուղեկցել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում