Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը հասել է վերջին 4 տարվա նվազագույն ցուցանիշին: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում է ARD հեռուստաալիքի պատվերով Deutschlandtrend ընկերության անցկացրած հարցումը:
Հարցման արդյունքներով՝ ներկայումս Մերկելը ժողովրդականություն է վայելում գերմանացիների 54%-ի շրջանում, ինչը վատագույն ցուցանիշն է 2011թ. դեկտեմբերից ի վեր, երբ եվրոգոտում ֆինանսական ճգնաժամ էր:
Հարցումը միաժամանակ ցույց է տվել, որ հարցվածների 51%-ին մտահոգում է Գերմանիայում ապաստան փնտրող մարդկանց մեծ թիվը: Դա 13%-ով ավելի է նախորդ ամսվա նույն ցուցանիշից:
Հարցումը նաև ցույց է տվել, որ գերմանացիների 44%-ը կարծում է, որ ներգաղթն ավելի շատ վատ կողմեր ունի, քան լավ:







































