Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից: Վերջին ժամանակաշրջանում լուրեր են շրջանառվում, որ պորտուգալացին կարող է տեղափոխվել ՊՍԺ:
«Կարծում եմ՝ ապագաս կապված է «Ռեալ»-ի հետ: Այստեղ ինձ դուր է գալիս: Հիանալի եմ զգում և ցանկանում եմ նոր հաղթանակների հասնել:
Բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ: Սակայն ասեմ այն, ինչ արդեն ասել եմ միլիոն անգամ: Ապագան ոչ-ոքի հայտնի չէ: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:








































