Մեծ Բրիտանիայի գիտության նախկին նախարար լորդ Փոլ Դրեյսոնը ներկայացրել է Freevolt տեխնոլոգիան, որի օգնությամբ սարքավորումները կարող են էներգիա ստանալ ռադիոալիքներից, հայտնում է Rosbalt-ը: Արդեն անհարժեշտ չի սմարթֆոնը կամ պլանշետը լիցքավորման համար միացնել հոսանքին կամ օգտագործել մարտկոցներ:
Freevolt-ի էությունը կայանում է նրանում, որ սարքը էներգիա է կլանում WiFi, 2G, 3G, 4G և նույնիսկ թվային հեռուստատեսության անլար ցանցերի ճառագայթումից: Դրա համար օգտագործվում է տարբեր ալեհավաքներով ընդունիչ և հոսանքի ուղղիչ, որը ընդունակ է կլանելու ռադիոալիքները:
Դրեյսոնը ներկայացրել է այդպիսի լիցքավորմամբ աշխատող առաջին նմուշ-օրինակը` CleanSpace տվիչը, որն անընդհատ կարողանում է չափել օդի աղտոտվածության աստիճանը: Իր չափերով այդպիսի տվիչը մի քիչ փոքր է սովորական սմարթֆոնից:








































