Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ավտոբուսը բախվել է կանգառում մարդկանց հերթին, որի արդյունքում զոհվել է ամենաքիչը 11 մարդ: Մի քանի տուժածներ էլ տեղափոխվել են հիվանդանոց: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, վարորդը կորցրել է ավտոբուսի ղեկավարումը և անցել ամբոխի միջով, որից հետո միայն կարողացել է կանգնել:
Ականատեսների վկայությամբ՝ ամբոխին բախվելուց հետո ավտոբուսը գնացել է ևս 70 մետր` հարվածելով ուրիշ մարդկանց և կանգնած ավտոմեքենաների: Փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել զոհվածներին և վիրավորներին:










































