Իրաքի վարչապետ Հայդեր լ-Աբադին ողջունում է ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մեջ մտնելու Ռուսաստանի մտադրությունը: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
«Դա ձեռնտու է: Մի մոռացեք, որ Իրաքը ևս հարձակման է ենթարկվել ԴԱԻՇ-ի կողմից Սիրիայի հետ սահմանի երկայնքով»,- նշել է էլ-Աբադին:
Վարչապետն ասել է, որ գրոհայիններից ծագող սպառնալիքը երկրի համար հազարավոր առևանգված մարդիկ և նրանց կյանքեր է արժենում, ինչպես նաև գերեվարված կանանց ու երեխաների:
«Մեր ուղերձը Ռուսաստանին (ես հանդիպել եմ Պուտինի հետ) – խնդրում եմ, միացեք ԴԱԻՇ-ի դեմ այս պայքարին: Այդ կազմակերպությունը վտանգավոր է ոչ միայն Իրաքի և Սիրիայի համար, այլև ամբողջ տարածաշրջանի և աշխարհի»,- եզրափակել է էլ-Աբադին:








































