Goget News-ի փոխանցմամբ՝ Պալավանը Ֆիլիպինների ամենազարմանահրաշ կղզին է։ Նրա բոլոր բնակիչները կարծում են, որ այն իսկական դրախտավայր է, որը գտնվում է Հարավ-Չինական ծովում։
Հարևան կղզիների հետ միասին Պալավանը կազմում է պետության ամենամեծ (նույնանուն) նահանգը։ Կղզու երկարությունը կազմում է 425 կիլոմետր, իսկ լայնությունը՝ մինչև 40 կիլոմետր։ Կղզու տարածքը կազմում է 12.188 քառակուսի կիլոմետր։
Կղզու տարածքի մեծ մասը զբաղեցնում են լեռները, ջունգլիներն ու մանգրենու անտառները։ Մայիս-դեկտեմբեր ամիսներին տեղումներ են գրանցվում, իսկ մնացյալ ժամանակահատվածում կղզում տիրում է չոր և շոգ եղանակ։










































