Thursday, 11 06 2026
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը

Ինձ ողջերի մեջ կփնտրեք

Բերանս զատկվա օրը նշխարք ընդունած հենց նույն օրվա երեկոյան արդեն կեղտոտված եմ` միաժամանակ մաքրմանը սպասելով մինչև հաջորդ զատիկ:

Պահքի վերջին օրը անցավ ամեն տարվա պես, ու զատկվա գիշերը` ինչպես միշտ դիմավորեցի պետքարանում` ստամոքսի խանգարումի ու աղիքների հաճախակի կծկումների նոպաների տառապանքների մեջ: Մի տարի չեղավ, որ զսպեմ ինձ ու յոթ օրեկան ծոմից հետո աստիճանաբար մտնեմ սննդակարգի նորմալ ռիթմ, դրա համար էլ դեռ հին մեղքերից չազատված` բերանս զատկվա օրը նշխարք ընդունած հենց նույն օրվա երեկոյան արդեն կեղտոտված եմ` միաժամանակ մաքրմանը սպասելով մինչև հաջորդ զատիկ:

Երեկ հեռախոսս էի փորփրում ու տեսա, որ հասցեների գրքի մեջ մեռածների հեռախոսահամարները ավելի շատ են, քան ողջերինը: Ձեռքս չի գնում ջնջեմ նրանց անունները, մեկ էլ տեսար` մի օր պետք գա, համ էլ ամեն անգամ, երբ ինչ-որ համար եմ ման գալիս հաճելիորեն հանդիպում եմ կյանքից հեռացած ընկերներիս ու գոնե մի վայրկյան շփոթվում, որ կարող է զանգեմ ու հակառակ կողմից պատասխանող լինի: Կամ էլ վախենում եմ հրաժարվել նրանց գոյության բացակայությունից: Հեռացածների հետ շփվելու միտքը ինձ ջերմացնում ա ավել, քան թե լավ կլիներ ժամանակը ետ տայի և սկսեի ապրել նորից: Երբ ընկերոջս հայրը լքեց էս, կամ էլ չգիտեմ որ աշխարհը, ընկերս անմիջապես վերցրեց հոր հեռախոսը ու մի քանի օր պահեց իր մոտ սպասելով գեթ մեկ զանգի, սակայն ոչ մի զանգ չեղավ` վատ լուրը ավելի արագ է հասնում, քան հեռախոսի ալիքները, բայց դա էլ էական չէ, պարզապես մարդիկ վախենում են զանգել մահացածներին: Համ էլ վախենում են նրանց մասին վատը խոսել, կարծես չխոսելով վատ մարդը կարող է լավը դառնալ, կամ հակառակը:

Հարց կծագի, ի՞նչ կարող է դառնալ մահացած մատնիչի որդին, ես կասեմ թաղապետից սկսած վերջացրած ավագանի, նույնն էլ նրա հոր կողմից մատնվածի որդին, բայց դրանց մեջ մի փոքր տարբերություն կա, որ մատնիչի որդին թեկուզ ենթաբջիջներով գիտի, թե իր հայրը ում է մատնել, իսկ մատնվածի որդին` ինչպես բուն մատնվածը մինչև վերջ չեն իմանում իրենց մատնողներին, կամ էլ չեն ուզում իմանալ ճշմարտությունը: Դե դժվար ա էլի ճշմարտության բեռի տակ ապրելը, համ էլ ինձ մեղադրում են բոլորից հերոսություն պահանջելու մեջ ու բողոքում երկրից, թե ինչի պետք ա էնպիսի մթնոլորտ լինի, որ միայն հերոսություններ անելով քեզ արժանապատիվ մարդ զգաս: Բայց դե ես էլ չեմ կարողանում չփնտրել, այն էլ ամենաանհավանական վայրերում: Դե դատարանների խոշտանգված վկաների մասին չեմ ասում, որ մեկ տարուց ավել ամեն կերպ տանջում են, բայց էլի դատարանում սուտ ցուցմունք չեն տալիս, ոչ էլ էն տղերքի մասին, որոնք կարան մի հատ մեղայական ստորագրեն ու անմիջապես հայտնվեն դրսում: Էդ հեշտ ա, երբ տարի կա դրված վրադ ու հոգեբանորեն պատրաստվում ես քանի տարի համբերես, բայց երբ շանս ունես ստորագրելու ու դուրս գալու և քո սկզբունքների դեմ չես գնում, դա ա արդեն հերոսությունը: Ես դրա մասին չեմ ուզում խոսել, այլ էն տղեքի, ովքեր փայտը ձեռքին կամ պարզապես գոռալով գնում են ավտոմատի ու տանկի դեմ, ու չնայած կողքի ընկերոջը արդեն գնդակահարել են, միևնույն է, նրանք վազում են մարդասպանի վրա, ու միայն իրենց ոգուց մարդասպանը ավտոմատը գցում, տանկը թողնում փախնում է. ոնց հերոսներ չգտնես:

Ասում են` ամեն ինչ խառնվել է, վատը լավից չենք կարողանում տարբերել, ախր ինչի ա խառնվել: Ոնց չենք կարողանում մեռելներին տարբերել ողջերից, դավաճաններին` հերոսներից, պահքը` որկրամոլությունից, արժանապատվությունը` ստորությունից: Ոչ մի բարդ բան չկա, պարզապես պետք ա ասել ճշմարտությունը, ու ամեն ինչ անմիջապես տեղը կընկնի: Թե չէ ով ա տեսել` դեռ չմաքրված կեղտոտվել, դեռ չմեռած մեռելների մեջ փնտրել, դեռ չապաշխարած ներել: Զզվում եմ ինքզինքը հիմարի տեղ դնողներից, որ մարդ ասում ա, չեմ կարողանում տարբերել սևը սպիտակից: Ինչ չտարբերելու բան կա: Ժամանակին մտածում էի, որ «իդիոտությունը» մեղք չի, որ մարդ ա, հնարավոր ա խելքը չի հասնում ու չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, սակայն հիմա հաստատ գիտեմ, որ ամենամեծ մեղքը հիմար լինելն ա, ավելի ճիշտ հիմարի տեղ ինքն իրեն դնելը` դիրքորոշում չարտահայտելը, որովհետև էդպես հեշտ է շլանգ ձևանալով չընդունել սեփական պատասխանատվությունդ` կյանքի, շրջապատի, երկրի, մարդու, մրջյունի, հողի, փաստի… ու ամենակարևորը` ինքդ քո նկատմամբ:

Եվ էշի տեղ դրած էդպես էլ ապրում ենք, որ իբր ոչինչ չի եղել, հոգի չենք վաճառել, մարդիկ չեն գնդակահարվել, կեղծ մատնություններ չեն եղել, ու որ պոռնկորդիները երկրին չեն տիրացել: Արդեն հերիք եղավ անպատվությանը, հիմա եկել է ժամանակը հերոսների, արժանապատիվների, բարոյականների ու անթերիների, ու պետք է սկսել յուրաքանչյուրից, որ հանկարծ պասը նոր ավարտված չկարծենք, որ մաքրվել ենք ու վազենք ըմբոշխնելու լափը: Էս անգամ արդեն մեր մեռած ընկերներին զանգելը չի փրկի, պետք ա մենք բոլոր չկոտրվածներով, փշրված վերականգնվածներով, խփված, բայց չընկածներով դառնանք Ողջ:

Առաքել Սեմիրջյան
«Ժամանակ Երևան»
12 Սեպտեմբերի, 2009թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում