Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական ավիացիան մեկ օրում Սիրիայում ռմբակոծել է ԴԱԻՇ-ի 12 օբյեկտ։ Դրա մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նա մանրամասնել է, որ ցերեկային ժամերին 20 թռիչք է իրականացվել ԴԱԻՇ-ի օբյեկտների նկատմամբ, որոնց մասնակցել են «Սու-24», «Սու-24Մ» ու «Սու-25» մարտական ինքնաթիռները։ Կոնաշենկովի խոսքով՝ գիշերային ժամերին ևս չորս հարված է հասցվել ԴԱԻՇ-ի օբյեկտներին։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածող ռուսական ավիացիոն խմբի կազմում ընդգրկվել է ավելի քան 50 ինքնաթիռ ու ուղղաթիռ։ Նա նկատել է, որ ավիացիոն խմբավորման ծավալումը հնարավոր է եղել կարճ ժամանակում, քանի որ Տարտուսում է գտնվում ռուսական նյութատեխնիկական ապահովման կետը։










































